▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարիաննա» ընկերության գլխավոր տնօրենի որդին ձերբակալվեց

armtimes.com-ի տեղեկոթյուններով մարտի 10-ի գիշերը Երեւանում`Կենտրոնական բանկի դիմաց, 75-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը ձերբակալվել է:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ավելի վաղ ներկայացված անձը արգելանքից ազատվել է:

Հիշեցնենք,  որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան  վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա  Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր: Ավելի ուշ նրա փոխարեն մեկ այլ անձ էր ներկայացել իրավապահներին որպես վարորդ եւ ձերբակալվել:

Ժորա Վարդանյանը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է եւ նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին