▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է անվանի տիեզերագետ Սթիվեն Հոքինգը

 



76 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը:

The Guardian-ի փոխանցմամբ՝  գիտնականի մահվան մասին այսօր վաղ առավոտյան հայտնել են զավակները:

«Նա մեծ գիտնական էր եւ արտառոց մարդ, ում աշխատանքը եւ ժառանգությունը կապրեն երկար տարիներ: Նրա խիզախությունը, համառությունը եւ հումորի զգացումը ոգեւորում էին մարդկանց աշխարհով մեկ»,- ասված է Հոքինգի զավակներ Լյուսիի, Ռոբերտի եւ Թիմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այն մարդը, ում շնորհիվ Սթիվեն Հոքինգի մոտ հետաքրքրություն է առաջացել գիտության նկատմամբ, բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է: Խոսելով վերջինիս մասին՝ Սթիվեն Հոքինգը մեկ անգամ ասել է.

«Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը: Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ են մեծ ուսուցիչներ: Մենք պետք է հիշենք, թե որքան կարևոր են նրանք»,- ասել է գիտնականը:

Ավելացնենք, որ Տիգրան Թահթան ծնվել է 1928 թվականին: Նա Հայոց ցեղասպանությունից փրկված և Մանչեսթերում հաստատված հայ ընտանիքի զավակ է, ով ստացել է հայկական կրոնական կրթություն: Նա մաթեմատիկայի ոլորտում բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Մահացել է 2006 թվականին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին