▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգապահական վարույթ փաստաբանի նկատմամբ. առիթը՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» հրապարակումն է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 14.03.2018թ. որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:

«Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցի՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ըստ էության գրել էր հայհոյախառն արտահայտություն։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը»,-ասված է  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակ  Ծովինար Խաչատրյանի հաղորդագրությունում, որը առկա է Փաստաբանների պալատի կայքում: 

 

Խնդրահարույց հրապարակումը, որի հեղինակը armrealpolitic բլոգերն է՝ ստորև. 

Երեկ երեկոյան աչքս ծակեց ֆեյսբուքյան մի գրառում, որի բովանդակությունը պարզապես էլեկտրահարեց ինձ՝ հաշվի առնելով, թե ով էր հեղինակը, իսկ մեկնաբանությունները կարդալուց հետո կարելի էր արդեն հետողորմյա անել ինձ։ Երկար-բարակ չպատմեմ, ահա բուն գրառումը․


Անիրազեկ մարդուն կարող է թվալ, որ փողոցային մեկի գրառման հետ գործ ունի, ու զարմանալի ոչինչ չկա, բայց խնդիրն այն է, որ գրառման հեղինակը Փաստաբանների պալատի ըմբոստ անդամ է, ով, ոչ ավել, ոչ պակաս, առաջնորդում է ընդդիմացող 30 փաստաբանների ճամբարը։ Ու, փաստորեն, ստացվում է ի՞նչ․․․ Մարդ, ով օրենքի ու օրինականության գիտակ ու ջատագով պետք է լինի, համարում է, որ, օրինակ, բանկիրը վաշխառու է, ու դա էլ հերիք չէ, ծնող հայհոյելու մակարդակի է իջնում։ Գուցե պատվարժան Տիգրան Աթանեսյանը մոլի քրիստոնյա է, իսկ քրիստոնեությունում տոկոսով փող տալն իրոք վաշխառություն է կոչվում ու համարվում է մեղք, բայց մի տեսակ դժվար է համադրել եռանդուն քրիստոնյայի կերպարը քֆրչի կոշկակարի բառապաշարի հետ․․․ Ինչևէ, համարենք, որ պարոն Աթանեսյանը պարզապես քֆրչի քրիստոնյա է, ով այն աստիճան է ատում այդ մեղքը, որ չի խորշում հանրային տարածքում հայհոյախառը բառապաշար կիրառել, բայց այն, ինչ կատարվում է մեկնաբանություններում, արդեն դասական պոռնոգրաֆիա է․․․

Երևի խորը անցյալում են մնացել այն օրերը, երբ կանայք Հայոց աշխարհի փափկասուն էին, կանացի կամ էլ գո՜նե քֆուր-քյաֆարային ֆլեշմոբների չէին մասնակցում։ Սակայն Արուսյակ Ալեքսանյանի կին լինելը չէ, որ ինձ հետողորմյայի է հասցնում։ Պարզապես հետաքրքրությունից մղված անցա նրա էջ ու տեսնեմ ի՜նչ․․․ Վաշխառուների համար փող «վազվրատ» (մաքուր գողական տերմինաբանություն) անողին ԲՏ համարող օրիորդն աշխատում է Քննչական կոմիտեում, ինքն էլ՝ քննիչ․․․

Ու այդժամ հասկանում ես, որ երբ Փաստաբանների պալատի անդամը քֆրչի քրիստոնյա է, իսկ ՔԿ-ի քննիչը՝ գողական գնացող քֆրչի քրիստոնյա, այլևս զարմանալի էլ չէ, որ այս վակխանալիային մասնակցում է մեկ այլ իրավաբան՝ Ռուբեն Մելիքյանը, ով էլ իր հերթին Արցախի ՄԻՊ-ն է։

Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած երկրում, որտեղ փաստաբանը խուլիգան է, քննիչը՝ գողական, գողականը՝ դեպուտատ, դեպուտատը՝ գործարար, իսկ ՄԻՊ-ն էլ հայհոյախառը ստատուսներում չարաճճիություն է անում․․․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին