▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական տեղեկություններով` Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր կան. Տիգրան Բալայան

ՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախնական տեղեկություններով հայեր կան տուժածների մեջ, առավել մանրամասն կհայտնենք հաջորդիվ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 53-ի, որոնցից նախնական տվյալներով` 9 երեխաներ են: 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 70 մարդ անհետ կորած է համարվում։

  

 

 

 

   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին