Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով զոհվածները HALO Trast միջազգային՝ բրիտանական, հոլանդական կազմակերպության աշխատակիցներն են: 2 տուժածներից 1-ին այս պահին վիրահատում են, նրա վիճակը ծանր է:
Նշենք, որ HALO Trast միջազգային կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ականազերծման աշխատանքներով:
Հիշեցնենք, որ այսօր Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել էր, ինչի հետեւանքով 3 հոգի մահացել են: