Այսօր ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։
Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրուց Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։
14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։
Մարտի 31-ին քայլերթը կընթանա Գյումրի – Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև՝ Այո, ես պարտվել եմ քանիցս, բայց… Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը՝ նվիրված 2018թ․ ապրիլին