▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ հավելելով, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծել են ԲԿ-ից։

Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։ 

Ելք խմբակցության ավագանու անդամները, որոնք գտնվում են դեպքի վայրում, նշում եմ, որ ըստ տեղեկությունների՝ պայթել են գարեջրի լցավորման տարաները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին