▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում բացվեց «Բարև» մշակութային կենտրոնը

Ապրիլի 8-ին Գլենդելում բացվեց Նունե Ավետիսյանի «Բարև» մշակությանի կենտրոնը: Մշակութային կենտրոնը Լոս Անջելոսում կարևորագույն առաքելություն է նպատակադրել կատարելու: Ասմունքի դասերից զատ այն ծառայելու է ,որպես վերնատուն , արվեստագետներին իր  հարկի տակ հավաքելու, հայապահպանման գործը հեռավոր Ամերիկայում ամուր հիմքերի վրա դնելու համար:

Մեր թղթակցի հետ զրույցում Նունե Ավետիսյանը նշեց. «Հայ մանուկը պետք է իմանա իր ազգի պատմությունը, գրականությունն ու իր հերոսներին, մեր մշակույթի կենտրոնը հենց ճանաչողության այս կամուրջը հաստատելու վեհ առաքելությունն է իրականցնելու»: Դպրոցի առաջին սաների հետ Նունե Ավետիսյանը կտրեց կարմիր ժապավենը: Մշակույթի կենտրոնի բացմանը ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, հոգևորականներ, մշակութային և քաղաքական գործիչներ, բժիշկներ և հայ համայնքի շատ ներկայացուցիչներ: Նունե Ավետիսյանի նման ազգանվեր հայի կարիք մենք շատ ունենք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին