▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրային ռադիո ոչ մեկ չի լսում, ինչի՞դ ա պետք էստեղի ուղիղ եթերը». Հանրային ռադիոյի տնօրենի պատասխանը՝ Փաշինյանին

 

 

Ինչպես արդեն գիտենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» շարժման մասնակիցները ներխուժել էին Հայաստանի Հանրային ռադիոյի շենք և պահանջում էին, որ իրենց եթերաժամանակ տրամադրեն:

Նիկոլ Փաշինյանը այդ խնդրանքով զանգահարել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին և  10 րոպե ուղիղ եթեր է խնդրել՝ ուղերձ հնչեցնելու համար: 

Փաշինյանը անդրադարձել է Մարկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցին. «Իր ասածի իմաստն այն էր, որ մեր եթերը ոչ մեկ չի լսում, էլ ձեր ինչի՞ն է պետք ուղիղ եթեր մտնելը»-ասել է Փաշինյանը

 

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժել էին ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր: 

Կարդացեք նաև՝ 92 տարվա մեջ Հանրային ռադիոն առաջին անգամ դադարեցրել է հեռարձակումը 

Ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը, ոստիկանը զենք է ուղղել նրանց վրա

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին