▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտից Հայաստանի քաղաքացիների են բերման ենթարկել

galatv.am-ին տեղեկացրել են, որ ապրիլի 18-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցավ ևս մեկ ակցիա՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ի պաշտպանություն Երևանում ու այլ քաղաքներում բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների:

Բողոքի ցույց իրականացնող Հարություն Մկրտչյանին ՀՀ դեսպանատանը ծառայություն իրականացնող զինվորականները խնդրեցին լքել դեսպանատան տարածքը, սակայն նրա հրաժարվելուց հետո փորձեցին ուժի կիրառմամբ նրան դուրս հանել տարածքից:  

Հարություն Մկրտչյանին փորձեցին օգնել ակցիայի մյուս մասնակիցները,  նրանց և զինվորականների միջև առաջացավ քաշքշուկ: Հայ զինվորականներին օգնության հասան ՌԴ ոստիկանները, ովքեր բերման ենթարկեցին ակցիայի 3 մասնակիցների:

Նրանց տեղափոխեցին Մոսկվայի Բասմանյան շրջանի ոստիկանության բաժանմունք:

Ակցիայի մյուս մասնակիցները որոշեցին տեղում նամակ գրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի անունով, որպեսզի նա ջանքեր գործադրի ՀՀ քաղաքացիներին ազատ արձակելու համար:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին