▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահակով ծեծված անչափահասներից մեկը «Սասնա Ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր  Երևանի Էրեբունի վարչական շրջանում` Այվազովսկու փողոցում, քաղաքացիական հագուստով անձինք քացիներով ու մահակով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին, այնուհետև նրանցից մեկին քաղաքացիական հագուստով անձինք բռնի ուժով փորձել են նստեցնել մեքենան:

Պարզվում է, որ տվյալ անչափահաս ցուցարարները «Սասնա Ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի որդին և նրա ընկերներն են եղել:

Այս մասին հայտնել է «Սասնա Ծռերի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը: 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին