Ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 217 քաղաքացի:
Հիշեցնենք, որ առավոտվանից Երեւանը եռում է՝ տարբեր վարչական շրջաններում մինչ այս պահը շարունակվում են անհնազանդության գործողությունները` մարդիկ փողոցներ են փակում, իրենց մեքենաներով արգելափակում երթեւեկությունը կամ ուղղակի ազդանշաններով ողջունումցուցարարներին:
Քիչ առաջ շարժման ակտիվիստները սոցիալական ցանցերի միջոցով կոչ արեցին բոլորին թողնել փողոցները արգելափակելու գործողություններն ու շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19.00-ին պետք է մեկնարկի հանրահավաքը: