Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ Ավելին, ականատեսներից պատմել են, որ նա այսօր Հյուսիսային պողոտայում գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։
Հրապարակումից հետո Դուքենդո կարատեի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից նամակ է ստացվել Asekose.am-ի խմբին, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության և կրճատման.
Հարգելի' լրագրողներ, բազմիցս հանդուրժողաբար ենք ընդունել ձեր կողմից արված հայտարարությունները, վերաբերվող Գոռ Վարդանյանին և նրա գործունեությանը, սակայն այս պահին ամեն ինչ դուրս է եկել բանականության սահմաններից:
Վարկաբեկիչ նյութերով մի' փորձեք մարդկանց մեջ սերմանել հակակրանք, հասկանալի է, որ ձեր նյութերում գրելով Գոռ Վարդանյան անունը, այն դարձնում եք առավել ընթերնելի, սակայն ամեն ինչ ունի իր սահմանը:
Խնդրում ենք ընկալել, որ Գոռ Վարդանյանը տարիներ շարունակ իր գործունեությունն է ծավալում մարզական, մշակութային, արվեստի և հասարակական տարբեր բնագավառներում` կազմակերպելով մարզական մեծամասշտաբ միջոցառումներ, ամեն օր շփվում է մարզիկների, մարզիչների և հասարակության տարբեր բնագավառի ներկայացուցիչների հետ, նկարահանում է ֆիլմեր և փորձում դրական հատկանիշներ տարածել իր գործունեությամբ:
Նա կարող է դուրս գալ փողոց, քայլել, շփվել մարդկանց հետ, նկարվել կամ ողջունել նրանց և կարող է շնորհավորանք հղել, որն արվում է բացառապես քաղաքակրթության սահմաններում, ուստի մի քաղաքականացրեք Գոռ Վարդանյանին, նա հասարակական գործիչ է, ով իր հայրենիքի հանդեպ ունի միայն մի ցանկություն` տեսնել հզոր Հայաստան ու միասնական հայ ժողովուրդ:
Կարդացեք նաև՝ Եղավ պահ, երբ ներքև իջա. Գոռ Վարդանյանը՝ ընտանիքի հետ ավտովթարի ենթարկվելու, դժվարությունների մասին և ոչ միայն
Կարդացեք նաև՝ Իշխանափոխվել է․ Գոռ Վարդանյանը գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ