▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանի ուղերձը. նա հրաժարական է տվել պաշտպանության նախարարի պաշտոնից

 

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Սարգսյանը ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Զինված ուժերի զինծառայողներին՝ հայտնելով, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար:

«Քաղաքական իրադարձությունների բերումով՝ իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոն է, և նրա աշխատանքի արդյունավետությունը ուղիղ կախված է համախոհների թվից: Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ: Աստված պահապան մեր զինվորին ոու սպային»,- իր ուղերձում ասել է Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել էր արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին