▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա մեկը, ով ինձ կարա պարտադրի, որ հեռանամ. Ռուբեն Հայրապետյան

 

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեց լրագրողը` կապված Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ լինելու և նրա հետագա ճակատագրի հետ.

«Ստոպ, ստոպ»,- լրագրողին ասաց Ռուբեն Հայրապետյանը`չթողնելով նրան շարունակել հարցը:

«Մենք հիմա Ֆուտբոլի Ֆեդերացիայի, ֆուտբոլի հետ կապված հարցեր ենք քննարկում, չճարպիկություն հեչ պետք չի անել, տղա ջան, քո լույսով անցած ճամփեքը մթով եմ անցել ու հետ-հետ: Քաղաքական հարց էլ չտաս: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական գործունեություն ա, հասարակական ա, քաղաքական չի, եթե չգիտեք, ասեմ»:

Այն հարցին` արդյոք հեռանալու մտադրություն չունի ՀՖՖ նախագահը, վերջինս նշեց.

«Ես պատասխանեցի ձեզ, ոնց եք պատկերացնում, որ Ձեր կամ ինչ-որ մեկի ասելով ես պիտի հեռանամ,ես խնդիր ունեմ լուծելու, երբ որ կլուծեմ կավարտեմ, էն ժամանակ ես ինքս կորոշեմ`ինչ անեմ: Ու չկա մի մարդ, ով ինձ կարա պարտադրի, որ հեռանամ:Եթե չեք իմանում, իմացեք»:

Կարդացեք նաև`Յուրան տենց հատուկ ֆուտբոլիստ չի, անընդհատ Յուրա, Յուրա, Յուրա. Ռուբեն Հայրապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին