▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրան տենց հատուկ ֆուտբոլիստ չի, անընդհատ Յուրա, Յուրա, Յուրա. Ռուբեն Հայրապետյան

 

«Յուրա Մովսիսյանն ընդամենը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Նրա հետ ինչ համագործակցություն պետք է ունենա Ֆուտբոլի ֆեդերացիան. նա պետք է խաղա, թող գա, խաղա: Չեմ հասկանում, թե ինչ համագործակցություն կարող է լինել Ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլիստի միջև»,- այս մասին այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով` ինքը չի հետաքրքրվում, թե ովքեր են հրավիրվում հավաքական.

«Թե ովքեր և ինչի են հրավիրվել, դիմեք հավքականի մարզիչին, նա կպատասխանի: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե ովքեր են հրավիրվում հավաքական: Չգիտես ինչի մարդիկ չեն ուզում հավատալ դրան: Եթե իմ անձնական կարծիքը լիներ, այնտեղ մի քանի ֆուտբոլիստ կա, որոնք չպետք է հրավիրվեին հավաքական: Դա իմ անձնական կարծիքն է»:

Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը Յուրա Մովսիսյանի մասին է, Ռուբեն Հայրապետյանը նշեց.

«Յուրան տենց հատուկ ֆուտբոլիստ չի, անընդհատ Յուրա, Յուրա, Յուրա: Ինձ համար բոլոր ֆուտբոլիստները հավասար են, բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր օգտակար կլինեն մեր հավաքականի համար, մենք պարտավոր ենք նրանց գնահատել: Կան մարդիկ, ովքեր մարզիչի հրավիրած այդ կազմի հետ համաձայն չեն: Ես չեմ ցանկանում անուններ տալ, իմ կարծիքով` Ռուբեն Հովսեփյանը պետք է լիներ հավաքականում»:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին անցկացնելու է  ընկերական հանդիպումներ Մալթայի  և Մոլդովայի  ընտրանու հետ: Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, որոնց թվում է նաև շվեդական «Յուրգորդեն» թիմում հանդես եկող Յուրա Մովսիսյանը, որին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը երկար ժամանակ և անհասկանալի պատճառներով  չէր հրավիրում հավաքական:

Կարդացեք նաև` Չկա մեկը, ով ինձ կարա պարտադրի, որ հեռանամ. Ռուբեն Հայրապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին