▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միթե՞ բոլորն արժանի չեն այդ համաներմանը. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 

 

 

 

 

 

 

 

Առանց խմբագրման ներկայացնում ենք քաղաքացի Զավեն Հակոբյանի բաց նամակը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին...

Հարգելի պրն. Փաշինյան, ձեզ է դիմում ՀՀ Հանրապետության մի քաղաքացի , ով ձեր շարժման առաջին իսկ օրից հետևել է ձեր գործունեությանը, կիսել ձեր մտահոգություններն ու գաղափարները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, եղել ձեր անաչառ և անկողմնակալ քաղաքականության վկան:

 

 

 

 

 

 

 

Այսօր արդեն մենք տեսնում և գնահատում ենք այն դրական և անձնուրաց աշխատանքը, որ դուք կատարում եք հանուն ձեր հայրենակիցների: Այսօր ձեզ եմ դիմում այն մտահոգությամբ, որ միգուցե ոչ միշտ են ՀՀ քաղաքացիներն օժտված այն հավասարությամբ ու լիազորություններով, որը դուք էիք քարոզում ու երաշխավորում:

ՀՀ ճանապարհային Ոստիկանության կողմից ներկայացվել է մի ծրագիր, որը համաներում կշնորհի մի շարք վարորդ քաղաքացիների, որոնք ունեն բազմաթիվ տույժ-տուգանքներ: Սակայն այդպես էլ չկարողացա հասկանալ այն տրամաբանությունը, որով մշակվել ու առաջադրվել է քննարկման:

 

 

 

 

 

 

 

 

Համաներման ժամանակահատված է ընտրված 2012թ.-2017թ. հունվարի 31-ը ներառյալ:Կարելի է իմանսլ ի՞ նչ օրինաչափությամբ: Չէ՞ որ քաղաքացիները շարունակել են տուգանվել և բոլոր տիպի խախտումներն էլ շարունակ արձանագրվել են առ ձեր վարչապետ դառնալու օրը: Միթե՞ 2017թ. հունվարի 31-ին խախտումը կատարած քաղաքացին ավելի լավն է կամ արժանի համաներման, քան ավելի ուշ `2018թ. մարտին նույն խախտումը կատարած վարորդը: Միթե՞ համաներումն ունի ժամանակ կամ հասցեականություն, միթե՞ բոլորն արժանի չեն այդ համաներմանը:

Կցանկանայի տեղեկանալ ձեր դիրքորոշման մասին վերոնշյալի կապակցությամբ և անսահման հավատում եմ այն իրավահավասարությանն ու արդարության չափանիշներին , որոնք ընկած են եղել ձեր շարժման, Թավշյա հեղափոխության և արդեն Վարչապետի քաղաքականության հիմքում»:

Կարդացեք նաև՝ Պահանջում են վճարումներ կատարած վարորդների գումարները հետ վերադարձնել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին