▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են վճարումներ կատարած վարորդների գումարները հետ վերադարձնել

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ՎԻՎ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից: Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է նաև վերադարձնեն նրանց գումարները, ովքեր վճարել են:

«Ոչ ոք չպե՞տք է պատասխան տա այս երկրում: «Սեքյուրիթի Դրիմ»-ը թող հատուցի, 70 տոկոս կերել է: Մարդիկ թալանվել են,  նրանց էլ պետք է փոխհատուցեն:  Մարդիկ վճարումներ են կատարել, բայց այսօր նրանց շախմատային լեզվով ասած՝ «մատ» արեցին, դավաճանեցին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև՝ Միթե՞ բոլորն արժանի չեն այդ համաներմանը. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին