▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ճիշտ է արել, որ ազատել է ինձ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից. Մովսես Հակոբյան

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով երեկ նշանակվեց ռազմական տեսուչի պաշտոնում, բավարարված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

 

 

 

 

 

 

 

 

«Պարոն վարչապետը ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերը, պատճառները և դրանք ինձ բավարարել են։ Գտնում եմ, որ նա ճիշտ է արել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հակոբյանը։

 

 

 

 

 

 

 

Իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Հակոբյանը կտրուկ հրաժարվել է ասել. «Դրանք տեղավորվում են այն քաղաքականության մեջ, որը վարում է վարչապետը զինվորական պաշտոն զբաղեցրած անձանց նոր շունչ տալու կոնտեքստում»։

Image result for Մովսես Հակոբյան

 

 

 

 

Նա նաև նշել է, որ իր նոր պաշտոնում առաջնահերթությունները լինելու են «զինված ուժերի և պետության ռազմական պոտենցիալի և մարտունակության բարձրացումը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին