▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագրերը. Դավիթ Յան

 

 

 

 

 

 

 

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Այբ» դպրոցի վերաբերյալ  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան  գրառմանը:

Դավիթ Յանը մասնավորապես գրել է.

 «Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, և նախորդ տարի որոշել ենք Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով: 

Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երևույթներ են: Մենք մեծ հույսով հետևում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ:

Բայց կրթության և գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաև «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին:

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:

Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Այբ»-ի ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ նախարարը հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: 

«Այբի հետ կապված... Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը...»:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մտահոգություն է հայտնել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարթյունյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված: Նրանք փաստել են, որ «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ։

Հիշեցնենք, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը 2013 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի ապրիլ Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականն էր՝ կրթության հարցերով:

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև` Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է. ԿԳ նախարար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին