Արդեն տեղեկացրել ենք, որ Մասիս քաղաքում տասնյակ մարդիկ այսօր բողոքից ցույց են անում՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքապետի ու փոխքաղաքապետի:
Ցույցերին միացել է նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կինը՝ ֆեյսբուքյան տեսաուղերձով հայցելով մարդկանց աջակցությունը՝ «արդարությունը վերականգնելու» համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններիդեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ այդ թվում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։
Դավիթ Համբարձումյանը Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է