▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցել է գրեթե մեկ ամիս, չեմ կարողանում գտնել իմ փոքրիկ որդուն. բաց նամակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հյուսիսային պողոտայում մոտ 1 ամիս առաջ կորած 2 տարեկան երեխայի մայրը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

 

 

 

 

 

 

 

 

Արդեն անցել է գրեթե մեկ ամիս, բայց մեր ոստիկանությունը, իր անգործության պատճառով, չի կարողանում գտնել իմ փոքրիկ որդուն։ Ինչպե՞ս կարելի է զգալ Հայաստանում ապահով, եթե իրավապահ մարմինները ի վիճակի չեն գտնել 2 տարեկան երեխայի։ Առկա է քրեական գործ, որի շրջանակներում պետք է գտնեն իմ որդուն, բայց իրավապահ մարմինները պարզապես նայում են մատների արանքով՝ միայն ջանասիրաբար պատասխանում են, որ նրանք անում են իրենց աշխատանքը։ Սակայն փաստը մնում է փաստ՝ նրանք չեն կարողանում գտնել 2 տարեկան երեխայի։ Իսկապե՞ս: Դա այնդքան դժվա՞ր է: Իսկ դուք հանցագործներ ինչպե՞ս եք բռնելու: Նոր, ժողովրդավարական ՀՀ-ում, ապրիորի նման բան չպետք է լինի։

Ինչ՞ու ենք մենք պայքարել: Մենք պայքարել ենք իշխանության համար, որը պետք է պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները: Իսկ երեխաների իրավունքները պետք է ընդհանրապես լինեն առաջնային: Բայց, չգիտես ինչու, ոստիկանությանը և ԴԱՀԿ-ին ամենևին չի հետաքրքրում, որ գործը վերաբերվում է երեխայի, որն իր մանկահասակ լինելու պատճառով ի վիճակի չի պաշտպանել իր շահերը, և պետությունն է պարտավոր դա անել։ Նրանք խոսում են երեխայի մասին, որպես իր՛ և ոչ մի կերպ չեն ունդունում, որ երեխայի շահը պետք է լինի առաջնային: Այս ամենի փոխարեն՝ քողարկում են իրենց պասիվությունը բյուրոկրատական կանոններով: 

 

 

 

 

 

 

 

Մեր երկրի օրենսդրության մեջ կան շատ մեծ բացեր երեխաների իրավունքների պաշտպանության պարագայում: Փաստացի՝ ԴԱՀԿ-ում ընդհանրապես գոյություն չունի երեխաների հարցով դատական ակտերի կատարման բաժին: Նման գործերով զբաղվում են ալիմենտների բաժնի աշխատակիցները, և երբ խոսում ես երեխայի մասին, նրանք ասում են․ «Դե որ մենք գնում ենք իր բռնագանձման, մենք հասցեն պարտքատիրոջից ենք իմանում» ։ Ի՞նչ իր։ Երեխան՝ ի՞ր է։ Հարգելիներս, սա իր չէ, սա անշարժ գույք չէ, սա երեխայի՛ հարց է: 
Իրավապահ մարմինները ընդհանրապես անգործունեության են մատնված, պատասխանելով հետևյալը․ «Հետո ի՞նչ, թե երեխային վայր են գցել և նա ստացել է վնասվածքներ: Հոմ այդ մարդը, որը երեխային առևանգել է, միտումնավոր չի արել, հանկարծակի է ստացվել» ։ Սա, ի դեպ, ասում է Կենտրոն բաժնի պետը: Եվ դա ամենուր է՝ ոչ մի պետական մարմնին չի հետաքրքրում, որ այդ հարցը վերաբերվում է երեխայի: Եվ չկան իրավասու աշխատողներ, որոնք հասկանում են և ցանկանում են պաշտպանել երեխաներին ՝ կատարելով օրենքը: 

 

 

 

 

 

 

 

 

Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրիենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ:

Կարդացեք նաև` Ոստիկանությունը` Հյուսիսային պողոտայից 2 տարեկան երեխայի առևանգման մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին