Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի` Պավեկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին:
Որպես խափանման միջոց ընտրվել է Աժ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը:
Հիշեցնենք, որ «Ելք» -ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար մուծել են մեկ միլիոն դրամ գումար:
Նրանք երաշխավորել են ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ու դատաքննությունից չխուսափելը: