«Նախ հեռախոսով ոչինչ չեմ մեկնաբանում, երկրորդը` այսօր Ջրվեժում տեղի է ունենալու վտարումը, որին ներկա կլինի իմ ներկայացուցիչը, եվ երրորդ` թեպետ դեռ չեմ որոշել, բայց կարծում եմ, որ օրեր հետո մամուլի ասուլիսով հանդես կգամ ու բոլորին կներկայացնեմ, թե ամեն բան ինչպես է եղել»,- նշեց երգչուհի Նունե Եսայանը` անդրադառնալով փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակին, որում մասնավորապես նշվում է.
«Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»։
Asekose.am-ը զրուցել է նաև Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանի հետ:
«2014 թ.-ից հետո տունը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եսայանին, իսկ մինչև 2014 թ. եղել է բանկի գրավի տակ: Այդ տանը բնակվող մարդիկ խնդրել են Նունե Եսայանին այդ տունը գնել, որպեսզի բանկն ավելի էժան գնով չվաճառի երրորդ անձի, և այդ տունը կորի:
2014-ին Նունե Եսայանն այդ տունը գնել է բանկից, սակայն այդ նույն թվականից տան բնակիչներն ամեն օր Նունե Եսայանին ասում են, որ կտանք Ձեր գումարը, բայց առ այսօր որևէ գումար չեն տվել: Ստացվում է, որ մարդիկ շարունակում են 4-5 տարի այդ տանը բնակվել, ինչի դիմաց էլ Նունե Եսայանն ասում է, որ իմ գումարը տվեք կամ էլ դուրս եկեք, որ այն վաճառեմ, առավել ևս, որ այս տարիների ընթացքում ոչինչ չեն տվել: Մենք ինքներս մոտ երեք տարի բանավոր ձևով դիմել ենք այդ մարդկանց, տարեսկզբին նաև գրավոր էլ ենք դիմել: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Նունե Եսայանն ունի անշարժ գույք, որը փաստացի չի կարող տնօրինել»-Asekose.am-ին ասաց Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանը:
Փաստաբանն անդրադարձավ նաև մամուլում տարածված նյութին, որում նշվում էր ոստիկանների անօրինական գործողությունների մասին.
«Ցանկանում եմ հավաստիացնել, որ որևէ անօրինական գործողություն չկա և չի էլ կարող լինել: Ես անձամբ շահագրգիռ անձ եմ, որ որևէ նմանատիպ գործողություն չլինի: Ամեն ինչ արվում է օրենքով սահմանված կարգով, որոնցից մեկը ոստիկանությանը լիազորելն է, որպեսզի մարդկանց վտարեն տնից: Այս ամենը կա նաև փաստաթղթերով, իսկ ոստիկանության գործողությունները սահմանված կարգով են ընթացել, բայց այնպես է ստացվում, որ այդ մարդիկ չեն ցանկանում դուրս գալ այդ տնից, դեռ մի բան էլ մամուլում Նունե Եսայանի և ոստիկանության անունն են շահարկում, այն դեպքում, որ տան բնակիչներն ընդունում են, որ Նունե Եսայանին գումար են պարտք, բայց, միևնույն է` չեն տալիս: Այսօր էլ վտարումն է լինելու, որովհետև բոլոր ժամկետներ այսօր վերջանում են, իսկ հարցին պետք է լուծում տրվի»:
Կարդացեք նաև` Նունե Եսայանն, օգտագործելով իր կապերը, փորձում է սեփական տանից վտարել 90-ամյա բնակչին
Ինչո՞ւ է Նունե Եսայանը վախենում ամուսնանալ Ավո Խալաթյանի հետ
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան