▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորած տղայի որոնումները շարունակվում են ուժեղացված ռեժիմով. մասնակցում են 207 փրկարար, կինոլոգներ, շներ

 

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

 

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

 

 

 

 

 

Հիշեցնենք, ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:

Ընտանիքը հայտնում է, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել հունիսի 8-ի ժամը 17-ին կանաչ շապիկով, շորտով: Մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում (քաչալ): Քայլում է ոտաբոբիկ:

 

 

 

 

 

 

 

 

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 , 095464143,  094195335 համարներով և հնարավորության դեպքում պահել, մինչև մոտենան:
Նաեւ հայտնվում է, որ գտնողին կտրվի խոշոր դրամական պարգեւ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին