▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ` ոլորտը շուտով այլ որակ է ունենալու. ԿԳ նախարարը` ԲՈՀ-ի նոր նախագահի մասին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

«Սմբատ Գոգյանը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ երկրներ կերազեին ունենալ նրա որակի գիտնական, ազատ, նորը փնտրող և գտնող քաղաքացի: Իմ անվերապահ աջակցությունը՝ Սմբատին:

Image may contain: 11 people, people smiling, people standing

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վստահ եմ, որ ոլորտը շուտով այլ որակ է ունենալու»:

Հիշեցնենք, որ ԲՈՀ-ի նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակումը բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց. պատճառը Սմբատ Գոգյանի հրապարակած լուսանկարներն էին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում գիտնականները նշել էին, որ վիրավորված են. «Ասում են, որ նա տաղանդավոր է, երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք ֆեյսբուքում դրված իր նկարները… Ասենք թե ես նատուրալիստ եմ, պետք է իմ տկլոր նկարնե՞րը դնեմ ֆեյսբուք: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը: Այդ երիտասարդի նկարները խոսում են այն մասին, որ նա հարգանք չունի: Չէր կարելի նման մի մարդու դնել: Եթե էքսցենտրիկ է, թող դերասան դառնա, նրա նշանակմամբ վիրավորել են գիտնականներին: Դա ինձ դուր չի եկել, նշանակումն անտակտ քայլ էր: Մենք՝ գիտնականներս կոնսերվատիվ ենք, չենք կարող մեր գործերը տալ հաստատելու մի մարդու, որը տկլոր նկարվում է տղամարդու հետ: Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը»,- ասել էր տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին