▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք պատրաստվում ստորանալ... Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը

Կարդացեք նաև՝

Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Կառավարության որոշումը սխալ եմ հասկացել. Վահան Քերոբյանը ներողություն է խնդրում

Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխության չեղարկմաը, որով առաքված ուտելիքը պետք է 16,67%-ով հարկվի։

Ներկայացնում ենք գրառումը․

«Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը կամ Առաքվող քյաբաբի կյանքում ոչինչ չփոխվեց Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել:

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք վճարում ենք մոտ 15մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում: Այսօր Կառավարությունն իր 23րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի Լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր:

Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին “դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը”: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել: Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել “կատաղի” դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում»,- նշված է Վահան Քերոբյանի հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին