▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր կանգնել Մանվելի տարածքի արջերին ու առյուծներին, որովհետև այնտեղ այլևս ուտելիք չկա.ԱԱԾ տնօրենի կոչը` բնապահպաններին


Կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը բնապահպաններին կոչ է արել տեր կանգնել գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի տան տարածքում գտնվող արջերին ու առյուծներին, որովհետև այնտեղ այլևս ուտելիք չկա։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտմանը, նշել էր, որ  Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն գործի հետ: Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի:

 

 

 

 

 

 

 

 

 

Վանեցյանի խոսքով` առաջիկայում բացահայտումներ կլինեն:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին