▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկած կա, որ հատկացված գումարները մուտք չեն գործել «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամ

Հայտարարություն Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով

 ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:

 

 

 

 

 

 

 

 

Քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային: Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ. Վաղարշյան 13

 

 

 

 

 

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:

Կարդացեք նաև` Ոստիկանությունը խուզարկել է «ԵԿՄ Ավան» բաժանմունքը և Մանվել Գրիգորյանի աներորդու տունը. հայտնաբերվել է ապօրինի զինամթերք

Գրիգորյանի Արցախի առանձնատանը հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, հագուստ ու փամփուշտներ

Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է

Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին