▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքն ու ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին

Վերաքննիչ դատարանն ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, սակայն դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, եւ նրանք ազատ էին արձակվել:

 

 

 

 

 

 

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու մեջ, իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին