▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:

 

 

 

 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: 

armtimes.com-ի տեղեկություններով, իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել։

Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, կայքին փոխանցել է, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:

 

 

 

 

Առաքել Մովսիսյանի եղբայրն էլ՝ Վոլոդյանը Մովսիսյանը հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ:  Հարցին՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանել է. «Նորմալ»:

Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն նախկին պատգամավորի տնից ոչինչ չի տեղափոխել, իսկ Ա. Մովսիսյանին տարել են ավտոմեքենայով:

 Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:


 

 

 

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թրաշել Առաքել Մովսիսյանի գլուխը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին