Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանը երեկ՝ հունիսի 27-ի ուշ երեկոյն կալանավորվել է:
Այս տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը եւ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ երեկ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
Նշենք, որ վերջինիս պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն դոլար:
Կարդացեք նաև` «ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` Սերժի Վաչոյի կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույքը