▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին

Երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Հիշեցնենք, որ  երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր սկսել Արտյոմ Կանևսկոյի` Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել: Չի բացառվում, որ նա ձերբակալվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մահափորձի գործով:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:

Կարդացեք նաև` ԱԱԾ-ի տեսանյութը «Դոն Պիպո»-ի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին