▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեղանին դրել ենք այն բարիքները, որոնք հանքի շահագործման դեպքում կվերանան. ջերմուկցին՝ Նիկոլ Փաշինյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է և հանդիպում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պաքարող ցուցարարների հետ:

Մինչ այդ ջերմուկցիները վարչապետին հյուրասիրեցին այն բարիքներով, որոնք, նրանց խոսքով` հանքի շահագործման դեպքում կվերանան:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կգնա Ջերմուկ ու տեղում կծանոթանա բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:

Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ և պահանջում են դադարեցնել աշխատանքները: Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները:

Հիշեցնենք, որ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները հանք տանող ճանապարհները օրեր շարունակ փակել էին նաև մայիս ամսին և հունիսի սկզբին:

Տեսանյութը` Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև` Ամուլսարի պատճառով զբոսաշրջիկներն էլ են պակասել Ջերմուկում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին