▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդը քեզ ենք թրաշելու…Հայտնի նախաձեռնության դիմագիծը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության պարագլուխ Կարեն Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց, որ «հաջորդը քեզ ենք թրաշելու»։

Նույն ճակատագրի արժանացան ևս մի քանի հոգևորականներ, որ համարձակվել են չհամաձայնել նախաձեռնության հետ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,- գրել էր նա:

Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը գրառմանն ավելացրել էր նաև, որ նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։

Կարդացեք նաև` Ներխուժեցին Մայր Աթոռի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, պահանջներով ու սադրիչ գործողություններով

«Կտամ ուշքդ կգնա...». Կաթողիկոսի դեմ բողոքողները` քաղաքացուն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին