▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտնվել է ատրճանակը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Գազի Կոլյայի» ինքնասպանության մասին

Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

 ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։

 

 

 

 

 

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

 

 

 

 

 

Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» է, ով «ՃվՃվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:

Ոստիկանության փոխանցմամբ, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն  ահազանգ է ստացել, որ  Արամի փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ կրակել է իր վրա: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանությունը գործած անձը 1949 թվականին ծնված Նիկոլայ Գաբրիելյանն է»,-հայտնել են ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին