Այսօր «Բյուրական» արվեստի ակադեմիայում տրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկը։ Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում՝ վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց հետ շփումներից։
«Այն պահից, երբ ամուսինս ստանձնեց վարչապետի շատ պատասխանատու աշխատանքը, ես կանգնեցի ծանր ընտրության առաջ՝ ի՞նչ է լինելու իմ անելիքը: պատրաստվում էի շարունակել աշխատանքս, քանի որ նախ սիրում եմ այն, բացի դրանից, կարծում եմ, որ մամուլը մեծ դեր ունի բոլոր երկրների քաղաքական կյանքում և հետհեղափոխական Հայաստանում առավել մեծ դեր ունի; Այս 2 ամիսների ընթացքում տասնյակ հանդիպումներ եմ ունեցել, ովքեր շատ կարևոր պրեյեկտներ են իրականացնում, բայց ինձ հետ զրչույցի ընթացքում նշում էին, որ դրանք կարող են դադարել գոյություն ունենալ միայն ֆինանսական խնդիրների պատճառով: Նախկինում դրանք ֆինանսավորվել են տարբր ուղիներով, հիմնականում՝ միջանձնային հարաբերությունների վրա հիմնված, ինչը չէր կարող շարունակվել նոր Հայաստանում՝ նոր իրողություններով պայմանավորված:
Կարճ ժամանակում ես հասկացա, որ հանրությունն ինձանից ունի շատ կոնկրետ պահանջներ և սպասելիքներ, և ես որևէ բարոյական իրավունք չունեմ դրանք մերժելու: Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլը անել որպես վարչապետի կին և իմ լուման ներդնել հեղափոխված Հայաստանը շատ ավելի կարճ ժամկետներում շատ ավելի լավը դարձնելու գործում:
«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվել բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ Կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ:Ուզում եմ մի քանի շատ սկզբունքային պահի վրա հատուկ ուշադրություն հրավիրել: Հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված գումարի համար: Հիմնադրամը բաց է լինելու համագործակցել անհատների և կազմակերպություննների հետ:Հիմնադրամի գործունեության շարունակականությունը չի կապվելու իմ անձի հետ և ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո ես այն սիրով կփոխանցեմ հաջորդ վարչապետի տիկնոջը:
Այս 2 ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, որ ամուսինն աշխատանքի ընդունի այս կամ այն անձնավորությանը կամ այս կամ այն առաջարկին հավանություն տալ: Ես չունեմ սիրած դերասաններ, երգիչներ, չեմ պատրաստվում աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել, Էական չէ, թե ով ինձ հետ քանի բաժակ սուրճ է խմել: Չեմ պատրաստվում ինձ շրջապատել պալատական շքախմբով, քանի որ հարաբերությունների այդ տեսակն ինձ ուղղակի հաճելի չէ: Ես ունակ չեմ թաքուն և մութ գործունեություն ծավալել»:
Կարդացեք նաև՝ Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը. Աննա Հակոբյանի ուղերձը