▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ն դուրս է բերվել ցուցարարների շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների՝ նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»։

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ավելի վաղ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր.

«19:27 ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին փորձում են ճանապարհ բացել Ամենայն Հայոց Հայրապետի համար։

Նախաձեռնության անդամները, որ փակել են ճանապարհը, շարունակում են վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնել Նորին Սրբության հասցեին»։

Հիշեցնենք, որ այսօր այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը, շրջափակել մեքենան:

 

Կարդացեք նաև՝ ՇՏԱՊ. Գարեգին Բ Կաթողիկոսի մեքենան շրջափակված է, ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով. նրան վտանգ է սպառնում

Գարեգին Բ-ն դուրս է բերվել ցուցարարների շրջափակումից, նրան այլևս վտանգ չի սպառնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին