▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի խոսք»-ից լինելու համար քննադատվող վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը ազատման դիմում է գրել

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը տեղեկացրել է, որ դիմում է գրել՝  զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»: 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին