▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ից չեն հերքում, որ Վանեցյանը կարող է առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից չեն հերքում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանալու է, եւ նրան փոխարինելու հենց Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

«Հայկական ժամանակ»-ը վերջինիս դիրքորոշման մասին հարց է ուղղել Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին: Նա նշել է, որ քննարկում պետք է լինի:

«Այս պահին տնօրենը ձեռնպահ եմ մնում հարցի շուրջ որեւէ մեկնաբանությունից, բայց ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո կհայտնի իր դիրքորոշումը»,- ասաել է նա՝ ավելացնելով, որ հստակ ժամկետներ չի կարող նշել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ՀՖՖ գործադիր կոմիտեի ժողով է տեղի ունեցել, որի ընթացքում հստակեցվել են մի շարք հարցեր՝ այդ թվում արտահերթ նիստի մասին մանրամասները:

Կարդացեք նաև՝ Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին