▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն վճարումներ է անում. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դիտարկում արեց: Նա նշեց, որ աշխատանքային քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ` չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել:

«Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք: Ես կխնդրեի, որ բոլոր նախարարները իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը եւ ցանկը ներկայացնեն ինձ:

 

 

 

 

 

 

 

Նա խնդրեց, որ բոլոր նախարարությունները պարզեն, թե իրենց մասով ինչ` այդպիսի վարկային ծրագրեր կան և իրեն ներկայացնեն դրանց ցուցակը:

 

 

 

 

 

 

 

 

«Վարկային ինչ-որ պայմանագիր է ստորագրվել, վարկի ծրագրի իրականացումը չի սկսվել` գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ ասենք` երկկողմ կամ եռակողմ պայմանագիր է ստորագրվել, գործառույթների իրականացման պարտավորությունը մյուս կողմի վրա է, որը չի կատարում, բայց դրա արդյունքում ՀՀ-ն վճարում է տուգանքներ: Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է»:

Կարդացեք նաև՝ Սադրանք է ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին