▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

ՏԱՍՍ-գործակալությունից տեղեկանում ենք, որ Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը:

  

 

 

 

 

 

 Հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման մասին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության հետ:

«Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին անհրաժեշտ պարզաբանումներ են փոխանցվել հուլիսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշված է, որ ՀԱՊԿ ընթացակարգերի կանոնների համաձայն՝ հատկապես հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե նման հետկանչի որոշում Երեւանում ընդունվել է:

 

 

 

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև,  որ նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի խաչատուրովի համար որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի էր համարել գրավ: 5 մլն դրամ գրավը կեսգիշերից հետո վճարվել է, որից հետո  Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին