Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։

Նա նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռևս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում հանրությունը կտեղեկանա այդ մասին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։
Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյանի գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը. ԱԱԾ տեսանյութը


