▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախեց մեղադրանքը». Ռոբերտ Քոչարյան

Փաստաբանների թիմը, որի աշխատանքին նաև ակտիվ ես էի մասնակցում դատավարության ժամանակ, ուղղակի ջախջախել է մեղադրանքը:

 

 


 

 

 

 

 

 

Այս մասին նշեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`պատասխանելով իր կալանավորմանն ու վերաքննիչ բողոքի քննությանը վերաբերող հարցին:  

 

 

 

 

 

 

 

 

«Էսպես ասենք՝ քարը քարի վրա չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է, ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացություների վրա: Ցավոք, ես չեմ կարող խոսել կոնկրետ գործի մասին, որովհետև կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք: Գործում որևէ գաղտնիք չկա, որևէ պետական գաղտնիք չկա, ուղղակի սուտ է: Բայց օրենքը ենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատ-շատ դրվագների մասին»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե ՀՔԾ պետը, այնուամենայնից, շատ հանգիստ առնվազն որոշ դրվագների մասին արդեն խոսել է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որ ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ: Բայց տվյալ դեպքում օրենքն ինքն է և ինքը համարում է, որ ինքն օրենքից դուրս է, օրենքից ավելի բարձր է կանգնած: Կարծում եմ՝ սա է պատճառը»:

Երկորդ նախագահը հորդորեց, որպեսզի լրագրողները պահանջեն, որպեսզի հանվի նախաքննության գաղտնիքը: Նա նշեց, որ այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ գործը շինծու է, քաղաքական հետպնդման համար է: 

Կարդացեք նաև՝ Հարցնելո՞ւ են չէ՝ ո՞ւր են Սաշիկի 50%-ները, իսկ ես վախ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու. Քոչարյանի հարցազրույցը

Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

Իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին