▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից: Մարտի 1-ին բոլորն ականատես եղան, որ երբ քաղաքապետարանի մոտ ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել, մարդիկ մերժեցին շարժվել, նրանք ասացին՝ ոչ, մենք մնում ենք հրապարակում:  

Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

 

 

 

 

 

 

«Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը: Ո՞նց կարող էր նախագահն այդ ամենը տեսնելով՝ ասեր՝ դե լավ, գործ չունեմ, շառից հեռու, սպասենք, թե ինչով կավարտվի»,-հավելել է նա, ապա ընդգծել, որ այդ ժամանակ մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, իսկ բարիկադներն էլ կանգնեցված էին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ երկրում պետական համակարգը կազմալուծվում էր, և այսօր իրեն բոլորը կմեղադրեին անգործության մեջ, ինքը չէր կարող անտարբեր լինել:


Նա հավելել է, որ Վեհափառն է նաև իրեն մտահոգությամբ զանգահարել, ասել, որ կփորձի հանդիպել ցուցարարների հետ, մեղմել իրավիճակը: 

Կարդացեք նաև՝ Հարցնելո՞ւ են չէ՝ ո՞ւր են Սաշիկի 50%-ները, իսկ ես վախ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու. Քոչարյանի հարցազրույցը

Իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

«Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախեց մեղադրանքը». Ռոբերտ Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին