▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դիմաց ազատ է արձակվել

Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։

 

 

 

 

 

 

 

 

Նա նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը. իրենք միջնորդել էին միայն գրավի դիմաց փոխել Բաբայանի խափանման միջոցը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ գումարը վճարված է, անդորրագիրը իր ձեռքում է, պատրաստվում է այն ներկայացնել դատարան։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս օլիմպավանում դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել ընկել է եւ դեղերի ազդեցության սխալ ցուցմունք է տվել։

Կարդացեք նաև` «Օլիմպավան»-ում ծեծկռտուքի գործով ստուգվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցության հարցը

Մենք Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չունենք. «Օլիմպավան»-ում ծեծվածի կինն աղմկալի հայտարարություն է անում. ձայնագրություն

Համացանցում հայտնվել է Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին