Նիկոլ Փաշինյանի խոսքով Անգելա Մերկելի այցը կարելի է պատմական որակել.
«Այն էլ այն ժամանակ, երբ Հայաստանում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում»,- ասում է վարչապետը:
Վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի, հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ հարցեր.
«Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են, համատեղ գործողությունների օրակարգ կունենանք, որոնք կներառեն տարբեր ոլորտներ»:
Անգելա Մերկելի խոսքով իրենք հետևել են Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, ըստ նրա Հայաստանը բաց է նորությունների համար.
«Խոսել ենք հարաբերությունների խորացման մասին, ոչ միայն հայ- գերմանական, այլև եվրամիության հետ, դրանք լավ են, բայց կարող են էլ ավելի լավ լինել: Ուրախ ենք, որ Հայաստանը եվրամիության հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը, մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, հակամարտությունը պիտի լուծվի լավ մթնոլորտում և Գերմանիայի կաջակցի այդ հարցում»:
Ըստ Գերմանիայի կանցլերի վիզաների ազատականացման հարցում առաջընթաց կլինի և Գերմանիան կաջակցի այդ հարցում:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ շրջադարձեր չեն լինելու.
«Մենք մտածում ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրամիության երկրների հետ, մեր արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք ընդունելի է Գերմանիայի կողմից»:
Կարդացեք նաև՝ Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան
Անգելա Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց