Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Դեն Բիլզերյանն իր հոր, եղբոր, ընկերուհիների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ ուղղաթիռով մեկնել է Արցախ: Բիլզերյանն Instagram-ի story հատվածում տեսանյութ էր հրապարակել:

Դեն Բիլզերյանը Արցախ է մեկնել Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռով:

«ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ է, որի համար դիմել են ՊՆ ու համապատասխան ընթացակարգով ստացել: Դա կառավարական ուղղաթիռ չէ», -նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թաիլանդ:
Կարդացեք նաև՝ Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր
Դեն Բիլզերյանն ու Քոչարյանի որդին՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում
Ինչպես է Դեն Բիլզերյանը սկուտեր վարում Սևանա լճում
Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են Սամվել Ալեքսանյանի ռեստորանում


