▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկահայ Դեն Բիլզերյանն այսօր Հայաստանում ՀՀ քաղաքացիություն է ստացել: Asekose.am-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութեր, որոնցում նա ստանում է իր հայկական անձնագիրը՝ ՀՀ օրհներգի ներքո:

Հավելենք, որ Դեն Բիլզերյանն անձնագիր ստանալուց հետո որոշել է հաշվառման կանգնել հանրապետության Զինված ուժերում։  Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ զինվորական կոմիսարիատից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դեն Բիլզերյանի հետ Երևան են եկել նրան մշտապես ուղեկցող գեղեցկուհիները, որոնց թվում՝ երկուսը թոփ մոդելներ են, իսկ նրանցից մեկը Միսս Հարավային Ամերիկան է: 

 

 

 

 

 

 

 

Դեն Բիլզերյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր դեպի Հայաստան թռիչքի պատրաստվող ինքնաթիռը:

Նշենք, որ ավելի վաղ Երևան էին ժամանել Դեն Բիլզերյանի հայրն ու եղբայրը:

Երևանից հետո Դենն ու նրան ուղեկցող անձինք ուղևորվելու են Թաիլանդ: 

Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին