Սեդա Աղբալյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընկերներ, մի լուր ունեմ…
Ես Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում եմ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով (անկուսակցական եմ): Ինչու՞ ժառանգություն և ոչ այլ կուսակցություններ: Հայտնի է, որ ես Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության մեծ համակիրն եմ այս պահին էլ: Սակայն ես կարծում եմ, որ ամուր պետության հիմքերից մեկը նաև առողջ մրցակցությունն է.. Ես երբեք չեմ ընդունի միակարծություն... Դա կործանարար է պետության համար... Եվ հետո ես պաշտոն ստանալու նկրտումներ չունեմ, ըստ էության ինձ պաշտոն պետք չի, (ես կարծում եմ, որ ով իր ոլորտում մեծ գործ է անում, նա էլ ոլորտի պաշտոնյան է):

Երկար տարիներ լինելով Հովհաննիսյանների ընտանիքի և ժառանգություն կուսակցության անդամների մտերիմ ընկերը, ծանոթ լինելով ժառանգության գործելաոճին, ես վստահում եմ նրանց 100%-ով… Ես երբեք չեմ տեսել նրանցից ոչ մի հակահայկական, դավաճան, անազնիվ, ծախու կամ թալանչի, բիրտ քայլ հայ ժողովրդի նկատմամբ (թալանել բյուջեն, գործարքի մեջ մտնել կառավարության հետ,ընտրակեղծիքների դիմել, քաղաքացիներ առևանգել և ծեծել):

Ւսկ այն ինչ տեսել եմ, անմնացորդ նվիրում և բարություն է, հոգատարություն միայն...Եթե հակառակ կարծիք ունեք (աղոթելը չասեք խնդրում եմ, ես աղոթքի ուժին նույնիսկ գիտականորեն եմ հավատում), ասեք խնդրում եմ: Ժառանգություն նաև այն պատճառով, որովհետև այդ թիմում ես տեսա առաջադեմ, ինտելիգենտ, այլըտրանքային կրթությամբ անհատների, որոնք աշխարհի հետ կապի մեջ են և նոր ասելիք ունեն մեր քաղաքական և հասարակական դաշտում:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայամետ մարդ է և նա ապացուցել է դա տարիներ առաջ թողնելով Միացյալ Նահանգների բարեկեցիկ կյանքը և գալով Հայաստան, մինչ շատերը ամեն ինչ անում էին Հայաստանը լքելու համար: Կարծում եմ իմ հայրենասիրությանը, անկեղծությանը և անշահախնդրությանը ՀՀ նկատմամբ ոչ ոք կասկածելու առիթ չունի և վստահեցնում եմ չի էլ ունենա... Ես անվերապահորեն սիրում եմ Երևանը չնայած միշտ էլ հնարավորություն ունեցել եմ լքել այն հանուն ավելի զարգացած քաղաքների: Ես կարծում եմ Երևանը մեծ պոտենցիալ ունի զարգացած, առաջադեմ, եվրոպական քաղաք դառնալու... Չշտապեք ինձ անվանել արևմտամետ, ես հայամետ եմ -:))))) (ինչ խոսք, ընդունում եմ արևմուտքի լավ կողմերը և երանությամբ եմ նայում դրանց)…Երևանը իսկապես ոգի ունի եւ պատմություն, պարզապես անխնամ է, հոգ տանող չի եղել նրա մասին: Ես ուզում եմ իմ տեսածը, հավանածը տեսնել նաև Երևանում: Ես ուզում եմ տեսնել կիրթ, երջանիկ, անհոգ երևանցի, ահա թե ինչու որոշեցի եսասեր չլինել և մասնակցել ավագանու խորհրդի ընտրութնուններին... Անձնական շահ չունեմ, վստահեցնում եմ, ես պարզապես ուզում եմ երջանիկ և ժպտացող համաքաղաքացիներ տեսնել…»:


